• tab1
  • tab2
  • tab3
  • tab4

ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս կայքը տեղեկություններ է պարունակում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի վերաբերյալ

Առցանց տեսահսկման համակարգի ներդրումը Հայաստանի ԲՀՊՏ-ներում

Առցանց տեսահսկման համակարգի ներդրումը Հայաստանի ԲՀՊՏ-ներում

Կովկասի բնության հիմնադրամի (ԿԲՀ) ֆինանսավորմամբ բնության հատուկ պահպանվող  տարածքներում (ԲՀՊՏ) տեղադրվել են առցանց տեսախցիկներ, որոնք ներքին ցանցերով միացված են միմյանց և Շրջակա միջավայրի նախարարությունում (ՇՄՆ) ստեղծված մոնիթորինգի կենտրոնին։ Այս նորարարությունը հնարավորություն է տալիս կիրառել նորագույն տեխնոլոգիաներ և մեծապես բարձրացնել պահպանության որակը ԲՀՊՏ-ներում։

 

Առցանց տեսախցիկներ՝ բնության պահպանության համար

 

Հայաստանյան ԲՀՊՏ-ներում ամենամեծ խնդիրներից են որսագողությունն ու ծառագողությունը։ Դրանցում պահպանությունն ուժեղացնելու նպատակով տարիների ընթացքում  մեծ ծախսեր են կատարվել մեքենաների և այլ գույքի ձեռք բերման, տրանսպորտային նյութերի գնման, աշխատավարձերի բարձրացման, ուսուցման և այլ նպատակներով։

 

Մոտ երեք տարի առաջ ԿԲՀ-ն նախաձեռնեց առցանց տեսախցիկների տեղադրման և հեռավար մոնիթորինգի համակարգի ստեղծման աշխատանքները, որի շրջանակներում առաջին տեսախցիկները տեղադրվեցին “Արփի լիճ” ու “Դիլիջան” ազգային պարկերում, “Խոսրովի անտառ” պետական արգելոցում։ ՇՄՆ-ին նվիրաբերվեց սերվեր և այլ սարքավորումներ, բոլոր տեսախցիկները միացվեցին մեկ համակարգի։ 
Ներկայումս  բոլոր տեղադրված տեսախցիկները միացված են 24 ժամ, ինչը հնարավորություն է տալիս ԲՀՊՏ-ների հիմնական մուտքերը վերցնել ամբողջական վերահսկողության տակ։ Աշխատանքները շարունակվում են, պարբերաբար կատարվում են նոր տեսախցիկների տեղադրման ու ներքին ցանցերի ստեղծման աշխատանքներ։

 

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է դրոնային համակարգի ներդրում, ինչը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել պահպանության որակը, ինչպես նաև դրանք օգտագործել արտակարգ  իրավիճակների ժամանակ՝ արագ տեղորոշման և արձագանքման, ինչպես նաև կենդանիների հեռահար մոնիթորինգի համար։

Համակարգն էականորեն փոխում է ամենօրյա հսկողության որակը և բնույթը, ինչպես նաև դրա արդյունքում տեղի կունենա ԲՀՊՏ-ների ընթացիկ ծախսերի վերաբաշխում՝ ի նպաստ նորագույն տեխոնոլոգիաների։

 

Կապ՝

Կովկասի բնության հիմնադրամ

Արման Վերմիշյան, հայաստանյան ներկայացուցչական գրասենյակի տնօրեն 

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Մարինե Կարապետյան

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։